Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից, Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն

Հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման համատեքստում նախատեսված համերգով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից մինչև համերգի ավարտը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, ավտոբուսային և միկրոավտբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930