ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահը դրական է գնահատում արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի տարած աշխատանքը։
«Ես բոլոր այն վայրերում, որտեղ աշխատել եմ, ցանկանում եմ, որ բոլոր պաշտոնյանները արդյունավետ գործեն։ Կարծում եմ՝ բազմաթիվ դրական տեղաշարժեր են եղել»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։
Հարցին, թե արդյոք վերջինս մտավախություններ չունի, որ կարող է մի օր իր դեմ նույնպես ստորագրահավաք սկսվել, Բադասյանը պատասխանեց․ «Եթե դժգոհ են լինում մեր պատգամավորներից որևէ մեկը որևէ մեկի գործունեությունից, միշտ դրա մասին տեղեկացնում են։ Քննարկումներ տեղի են ունենում։ Ես մտավախություններ չունեմ»։
Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել էր, որ պաշտոնից ազատման դիմում է գրել:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել: