Վերջին շրջանում Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

«Ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի: Այս առիթով առանձնահատուկ կարևորում եմ Ձեզ հետ ունեցած հանդիպումները միջազգային համաժողովների շրջանակներում:

Համոզված եմ, որ մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա է բովանդակային բազմաոլորտ համագործակցության ահռելի ներուժ, և մեր համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել այդ ներուժի լիարժեք իրացմանը՝ հատկապես առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային ոլորտներում՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Իրաքի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասվում է ուղերձում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930