Իսրայելը կպատասխանի Իրանի հարվածներին «մի քանի օրվա ընթացքում». ԶԼՄ

Իսրայելի իշխանությունները Իրանի զանգվածային հրթիռային հարվածին կպատասխանեն «մի քանի օրվա ընթացքում»։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով իսրայելցի պաշտոնյաներին։

Նրանց տեղեկացմամբ՝ նախօրեին կառավարության նիստում որոշում է ընդունվել, որ պատասխան լինելու է, բայց չի նշվել, թե ինչպիսին։ Մասնավորապես, այն կարող է հասցվել նավթարդյունահանող եւ ռազմավարական այլ օբյեկտներին։ Պորտալի զրուցակիցներն ավելացրել են, որ Իսրայելի իշխանություններն առայժմ չեն որոշել, թե ինչպիսին պետք է լինի պատասխանը, այդ թվում այն պատճառով, որ ցանկանում են քննարկել դա ամերիկյան վարչակազմի հետ։

Իսրայելը «կպատասխանի ինքնուրույն», տեղեկացրել է Axios-ը, բայց ցանկանում է իր պլանները համակարգել ԱՄՆ-ի հետ ստեղծված իրավիճալի «ռազմավարական հետեւանքների» համատեքստում։ Ինչպես նշել է պորտալը, հրեական պետության պատասխանը «կպահանջի համագործակցություն» ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության հետ, ինչպես նաեւ Իսրայելին անհրաժեշտ կլինեն ավելի մեծ թվով ականներ հակաօդային պաշտպանության համակարգի համար եւ Միացյալ Նահանգների «այլ աջակցությունը»։

Պորտալի համաձայն՝ Վաշինգտոնը հասկացրել է, որ աջակցում է հրեական պետության պատասխան միջոցներին, բայց նշել է, որ դրանք պետք է «կշռադատված» լինեն։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031