Skip to main content

Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռները թռչում են ասիական Չեմպիոնների լիգայի խաղի վրայով. (լուսանկար)

Երկրպագուները տեսանկարահանել են իրանական հրթիռային հարձակումը Իսրայելի վրա «AFC» ասիական Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի իրանական «Սեպահան» և Տաջիկստանի «Իստիկլոլ Դուշանբե» հանդիպման ժամանակ, հաղորդում է TYC Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ խաղի միջնամասում երկնքում հրթիռներ են նկատվել, սակայն միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հանդիպումն ավարտվել է իրանական թիմի հաղթանակով՝ 4։0 հաշվով։

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա։ Հարձակման ժամանակ արձակվել է մոտավորապես 400 բալիստիկ հրթիռ։ Իսրայելական պաշտպանության ուժերը ասել են, որ որսացել են դրան մեծ մասը: Պայթյուններ են լսվել երկրի տարբեր հատվածներում, ներառյալ Երուսաղեմը: Հարձակման ժամանակ երկու մարդ վիրավորվել է, մեկը մահացել է։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930