Տեղը չեն բերում՝ ում հետ են շփվում․ Սիմոնյանը՝ Հակոբյանին «զիբիլի վրայի կատու» անվանելու մասին

Տեղը չեն բերում, թե որտեղ են գտնվում, կրկնում եմ՝ տեղը չեն բերում՝ ում հետ են շփվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Որևիցե մեկն իրավունք չունի ՀՀ նախագահին ու ՀՀ ԱԺ նախագահին ասել՝ «մի վախեցեք, չեմ խփի սրանց»։ Ինքը դուրս եկավ մեր առաջ, անվտանգության աշխատակիցն ասաց՝ «խնդում եմ, մի կողմ գնացեք», ասաց՝ «մի վախեցեք, չեմ խփի սրանց»։ Ինձ հետաքրքիր է՝ այդ նույն Մետաքսյան Արցախում որևիցե նախագահի 1 կիլոմետր հեռավորությամբ, որ նման արտահայտություն աներ, իր հետ ի՞նչ էր լինելու։ Տեղը չեն բերում, թե որտեղ են գտնվում, կրկնում եմ՝ տեղը չեն բերում՝ ում հետ են շփվում»,- ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ Մետաքսե Հակոբյանին ու իր շուրջը պտտվող մարդկանց խոստանում է՝ «հաստատ տեղը բերելու են»։

Հիշեցնեն, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանին Եռաբլուրում ասել էր «զիբիլի վրայի կատու», որովհետև, ասում է՝ ռեպլիկ է լսել նրանից։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031