Պարեկների կրթության մասով ոչ թե կա բացակայություն, այլ՝ 5 ամիս կուրսի կատարելագործման կարիք. ՆԳՆ փոխնախարար

Ազգային ժողովում քննարկման է դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծի փաթեթը:

ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ օրակարգային հարցով քննարկման է ներկայացված բավական մեծ օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը միտված է ՆԳՆ համակարգում թե՛ ոստիկանների և թե՛ փրկարար ծառայողների կրթության հայեցակարգային փոփոխությանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով Սարգսյանին, ասաց՝ ներկայացվող պահանջների մեջ բարձրագույն կրթության պահանջ պարեկների համար չկա. «Եթե չեմ սխալվում, նաև քրեական ոստիկանության աշխատողների առջև նման պահանջ չկա, դուք կարո՞ղ եք ասել, թե որ թվականից մենք այլևս չենք ունենա պարեկ, որը չի ունենա բարձրագույն կրթություն»:

Արձագանքելով Սարգսյանն ասաց, որ պարեկների կրթության մասով ոչ թե կա կրթության բացակայություն, այլ կա 5 ամիս կուրսի կատարելագործման կարիք. «Ամբողջ աշխարհը, երբ որ ոստիկանության ռեֆորմներով է անցնում, նույն Վրաստանը և Ուկրաինան մեր երկրից ավելի նվազ ժամկետով են կիրառել այս կրթական պրոցեսը՝ 2-3 ամիս, ընդ որում՝ միջնակարգ կրթությունը շատ ու շատ երկրների համար ընդունելի մոտեցում է: Քրեական ոստիկանության մասով ասեմ, որ կա բարձրագույն կրթության հստակ պահանջ»:

Խամոյանը կրկին արձագանքեց, որ երբ համակարգը ներդրվել է, 13 միլիոն դոլար է հատկացվել դրա համար. «Մենք ունենք իրավիճակ, երբ պարեկ կարող է դառնալ մարդը, ով ունի միջնակարգ կրթություն, ո՞ր թվականից մենք այլևս չենք ունենա պարեկային ծառայող, որը չի ունենա միջնակարգ կրթություն: Ճանապարհային ոստիկանները պարտադիր պետք է ավարտեին ոստիկանության ակադեմիան, որ դառնային ճանապարհային ոստիկան»:

Սարգսյանն էլ, դիմելով Խամոյանին, ասաց. «Տիկին Խամոյան, ձեր կարծիքով 5 ամսյա կուրսը որտե՞ղ է անցնում, կրթահամալիրում, նույն ակադեմիայում: Բարձրագույն կրթության պահանջը պարեկներին չի վերաբերելու, և մենք պահպանելու ենք նույն կանոնակարգը: Պարեկային ծառայող կարող է դառնալ միջնակարգ կրթություն ունեցող անձը, խնդիրը այդ միջնակարգ կրթության վրա անհրաժեշտ և բավարար գիտելիք ապահովելն է, որը, վստահեցնում եմ, որ ապահովում ենք»:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031