ԱՄՆ այս ընտրությունները կլինեն վերջինը, եթե Թրամփը պարտվի․ Մասկ

Նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները կարող են վերջինը լինել ԱՄՆ-ի համար, եթե հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պարտվի։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իլոն Մասկը։

«Շատ քչերն են գիտակցում, որ եթե Թրամփը չընտրվի, սա կլինի վերջին ընտրությունները: Նա սպառնալիք չէ ժողովրդավարության համար, այլ միակը, ով կարող է փրկել այն», — գրել է նա՝ նշելով, որ եթե դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը հաղթի նախագահական ընտրություններում, ապա անօրինական ներգաղթյալները կշարունակեն ժամանել և աստիճանաբար ձեռք բերել քաղաքացիություն և ընտրելու իրավունք հաջորդ ընտրություններում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031