Ալ Նասրը հաղթեց, Ռոնալդուն խփեց իր կարիերայի 903-րդ գոլը

Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալ Վեհդայի» դարպասը։

Էր Ռիյադում կայացած խաղում գոլով աչքի ընկան Անժելո Գաբրիելը և Կրիշտիանու Ռոնալդուն, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը։ 90-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով․ կարմիր քարտ ստացավ Վալիդ Բաքշուինը։

«Ալ Նասրը» 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։

Այսպիսով, պորտուգալացին խփեց իր կարիերայի 903-րդ գոլը։

Ի դեպ, Ռոնալդուն անվրեպ է իրացրել «Ալ Նասրում» անցկացրած խաղերում նշանակված բոլոր 17 11 մետրանոցները։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031