ԱԽ քարտուղարը Սայմոն Մորդյուին է ներկայացրել տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն ունենալու ՀՀ մոտեցումները

Սեպտեմբերի 27-ին հանդիպել եմ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության տնտեսական և գլոբալ հարցերի գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդյուի հետ։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հանդիպմանն անդրադարձել ենք ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին և քննարկել բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ ջանքերի իրականացումը։

Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու կայունության ամրապնդմանն ուղղված ՀՀ ջանքերին։ Վերոնշյալի շրջանակներում ներկայացրել եմ ՀՀ մոտեցումները տարածաշրջանում ունենալու կայուն և երկարատև խաղաղություն»,- գրել է ԱԽ քարտուղարը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930