Դոնալդ Թրամփը այսօր կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր նախատեսված է հանդիպում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Ես կհանդիպեմ նրան առավոտյան ժամը 9:45-ին Trump Tower-ում»,- ասել է Թրամփը լրագրողներին, հաղորդում է BILD_Russian տելեգրամյան ալիքը։

Ավելի վաղ Զելենսկին Վաշինգտոնում հանդիպել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի հետ։ Միևնույն ժամանակ, թվում էր, թե Զելենսկու և Թրամփի հանդիպումը չի կայանա այն բանից հետո, երբ հանրապետականը մեղադրեց Զելենսկիին «Ռուսաստանի հետ գործարքից» հրաժարվելու մեջ։

Թրամփն ու ԱՄՆ ներկայիս վարչակազմը հակադիր դիրքորոշումներ ունեն Ուկրաինայի հարցում։ Հանրապետականը սուր քննադատության է ենթարկում Կիևին օգնության հատկացումը և երկրին կոչ է անում արագ համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ, Բայդենի կառավարությունը պահանջում է զանգվածային աջակցություն Ուկրաինային, որպեսզի նա կարողանա պաշտպանել իրեն ռուսական ագրեսիայից:

Զելենսկու հետ հանդիպումից հետո Հարրիսը մեղադրել է Թրամփին Ուկրաինայի համար խաղաղության առաջարկներ չանելու, այլ երկրին կապիտուլյացիոն գործողությունների մղելու մեջ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031