Թրամփի մահափորձերի հետևում Իրա՞նն է կանգնած

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հայտնել են, որ ամերիկյան հետախուզությունը նախկին նախագահին զգուշացրել է Իրանից իր կյանքին սպառնացող վտանգի մասին։

Ըստ շտաբի տարածած հայտարարության՝ Թրամփին տեղեկացրել են «Իրանից եկող սպանության իրական և կոնկրետ սպառնալիքների մասին՝ նպատակ ունենալով ապակայունացնել Միացյալ Նահանգները և քաոս սերմանել երկրում»։

Հայտարարությունում չի պարզաբանվում, թե արդյոք դրանք նոր սպառնալիքներ են, թե՞ նախկինում արդեն հաղորդվել է:

Իրանի իշխանությունները չեն արձագանքել BBC-ի խնդրանքին՝ մեկնաբանելու այս հայտարարությունը։ Նախկինում Թեհրանը բազմիցս մերժել է ԱՄՆ-ի գործերին միջամտելու Իրանի փորձերի վերաբերյալ Վաշինգտոնի մեղադրանքները։

Թրամփը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել է, որ «Իրանը լրջորեն սպառնում է իր կյանքին»։

«Հետախուզությունը պարզել է, որ կայուն և համակարգված հարձակումները (Թրամփի դեմ) ուժեղացել են վերջին մի քանի ամիսների ընթացքում», — ասել է Թրամփի նախընտրական շտաբի հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չենը:

«Բոլոր գերատեսչությունների իրավապահ մարմինների աշխատակիցներն աշխատում են ապահովելու, որ նախագահի թեկնածուն մնա անվտանգ, և ընտրություններն անցկացվեն առանց արտաքին միջամտության», — ասել է Չենը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031