Արմեն Գրիգորյանը հաստատվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում

Արմեն Գրիգորյանը 5 տարի ժամկետով հաստատվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում։

Որոշումը կայացվեց կառավարության նիստում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով Գրիգորյանին՝ նկատեց, որ վերջինս նոր մարդ չէ բուհում, եղել է ռեկտորի պաշտոնակատար և արդարացրել իրեն այդ ընթացքում։

Նորընտիր ռեկտորը շնորհակալություն հայնտեց վստահության համար՝ ասելով, որ ջանքերը կենտրոնացնելու է կառավարության սահմանած ռազմավարական թիրախներն ապահովելու, մասնավորապես, համալսարանը միջազգային վարկանիշային աղյուսակներում առաջ մղելու համար։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031