Լևոն Քոչարյանն արձագանքել է Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահի գրքով նկարվելուն

ԱԺ պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրքով նկարվելուն։

«Ուզում էի այս թեմայով գրել, բայց տեսա՝ Վարուժան Գեղամյանը շատ դիպուկ գրել է.

«Մենք ապրում ենք ամենազավեշտալի ժամանակներում, երբ, օրինակ, Արցախն ազատագրած Ռոբերտ Քոչարյանի գրքով նկարվելը խնդրահարույց է, իսկ Հայաստանի վրա հարձակված ու այս պահին նոր հարձակում պատրաստող Թուրքիայի նախագահի քարոզչական գրքով ու նրա կողքին ժպիտով նկարվող դե-ֆակտո վարչապետը` «հմուտ դիվանագիտության» օրինակ»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031