Կրեմլը բացասաբար է վերաբերվում «Meta»-ի կողմից ռուսական լրատվամիջոցների արգելափակմանը. Պեսկով

Կրեմլը բացասաբար է վերաբերվում «Meta»-ի կողմից «RT»-ի և «Ռոսիյա սեգոդնյա»-ի օգտահաշիվների արգելափակմանը։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ, շատ բացասական. սա Meta-ի բացահայտ վարկաբեկումն է, այսինքն՝ Meta-ն այդ գործողություններով վարկաբեկում է իրեն, և, իհարկե, նման ընտրողական գործողությունները ռուսական լրատվամիջոցների նկատմամբ անընդունելի են, այդ պատճառով մենք ծայրահեղ բացասաբար ենք վերաբերվում դրան։ Եվ դա, իհարկե, բարդացնում է Meta-ի հետ մեր հարաբերությունների կարգավորման հեռանկարները»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք՝ «Meta Corporation»-ը արգելափակել է «RT»-ի, «Россия сегодня» մեդիա խմբի և «հարակից կազմակերպությունների» հաշիվները իր հարթակներում:

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները հակասում են տեղեկատվության ազատ հասանելիության ապահովման և ԶԼՄ-ների բազմակարծության ոլորտում ստանձնած պարտավորություններին և խոստացել են պատասխան քայլեր ձեռնարկել։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031