Երկուշաբթի Foreign Policy ամսագրին տված հարցազրույցում պաշտոնաթող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ասել է.
«Մինչ այժմ մենք չենք տեսել միջուկային ուժերի դիրքավորման որեւէ փոփոխություն, որը կպահանջեր, որպեսզի մենք էլ համարժեք փոփոխություն կատարեինք»:
«Հյուսիսային Կորեան հսկայական քանակությամբ զինամթերք է տրամադրում, մասնավորապես, Ռուսաստանի համար։ Եվ դրա մեծ մասը տեղափոխվում է երկաթուղով, երկաթուղով, որը հատում է Հյուսիսային Կորեայի սահմանը, ցամաքային սահմանը, դեպի Ռուսաստան, այնուհետև մինչև ճակատային գիծ, և այդ թողունակությունը բավականաչափ մեծ է երկաթուղով տեղափոխելու համար, և դա նաև պատճառ է հանդիսանում, որ կարևոր է շարունակել կոշտ պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ, ինչպես նաև պատճառ, որ ՆԱՏՕ-ն ընդլայնել է համագործակցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր գործընկերների հետ, ներառյալ Հարավային Կորեան, Ճապոնիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան»,- հավելել է նա:
«Այն, ինչ տեղի է ունենում Ասիայում, կարեւոր է Եվրոպայի համար։ Այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում, կարևոր է Ասիայի համար։ Կամ, ինչպես վերջերս ասաց Ճապոնիայի վարչապետը, այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կարող է տեղի ունենալ Ասիայում այսօր և կարող է տեղի ունենալ Ասիայում վաղը»:
Նա նաև պնդեց, որ Չինաստանն ու Ռուսաստանը ավելի մոտ են, քան երբևէ: «Դա այն պատճառով չէ, որ ՆԱՏՕ -ն միավորել է նրանց, — դա այն պատճառով է, որ նրանք համաձայն են, որ հավատում են այլ աշխարհակարգի»,- հավելել է Ստոլտոնբերգը