Պատմական տիեզերական զբոսանքն ավարտվել է. Polaris Dawn-ի անձնակազմը վերադարձել է Երկիր

Առաջին կոմերցիոն տիեզերական առաքելության՝ Polaris Dawn-ի անձնակազմը բարեհաջող վերադարձել է Երկիր. SpaceX-ի Crew Dragon տիեզերանավը վայրէջք է կատարել Մեքսիկական ծոցում՝ Ֆլորիդայի ափերի մոտ:

Այս մասին հայտնել է Space.com-ը:

«Polaris Dawn, մեր առաքելությունն ավարտված է: Շնորհակալ եմ բոլորիդ այս առաքելությունը կազմակերպելու հարցում ձեր մեծ օգնության համար»,- ասել է առաքելության հրամանատար Ջարեդ Այզեկմանը ժամանումից հետո:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկած առաքելության շրջանակում հնարավորություն է եղել առաջին անգամ զբոսնել բաց տիեզերքում:

Այզեկմանը բաց տիեզերքում է եղել մոտ 8 րոպե։ Այնուհետ նրան է միացել Սառա Ջիլիսը, ում տիեզերական զբոսանքը տևեց 7 րոպե 15 վայրկյան։ Մյուս ուղևորները՝ Աննա Մենոնը և Սքոթ Փոթեթը, մնացել են տիեզերանավում: Գործողությունն ամբողջությամբ հեռարձակվել է ուղիղ եթերում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30