Ռոնալդուի մոտ վիրուս է հայտնաբերվել. նա չի մասնակցի Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղին

«Ալ-Նասրի» հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հիվանդության պատճառով չի կարողանա թիմի հետ մեկնել Իրաք, որտեղ սեպտեմբերի 16-ին կկայանա Ասիյաի Չեմպիոնների լիգայի՝ «Ալ-Շորտայի» հետ հանդիպումը։

«Մեր թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն այսօր իրեն վատ է զգացել, և նրա մոտ ախտորոշվել է վիրուսային վարակ: Թիմի բժիշկը հաստատել է, որ նա հանգստի կարիք ունի և պետք է մնա տանը։ Նա թիմի հետ չի մեկնի Իրաք. մեր ավագին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է սաուդյան ակումբի հայտարարության մեջ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

«Ալ-Շորտա» — «Ալ-Նասր» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031