ԱՄՆ-ն՝ Ուկրաինա զորք ու զենք ուղարկելու մասին

Պետդեպարտամենտը պնդում է, որ Վաշինգտոնը մտադիր չէ ուղղակիորեն մասնակցել Ուկրաինայի հակամարտությանը և զորքեր ուղարկել երկիր: Միևնույն ժամանակ, նշում են, որ ամերիկյան կողմը մտադիր է շարունակել աջակցություն ցուցաբերել Կիևին և նրան զենք ուղարկել:

«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ ԱՄՆ-ն մտադիր չէ մասնակցել այդ պատերազմին։ Մենք չենք պատրաստվում մեր զորքերն ուղարկել»,-հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը կանոնավոր ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին հայտարարել էր, որ Ուկրաինան առանց Արևմուտքի օգնության ի վիճակի չէ հարվածներ հասցնել ՌԴ տարածքի խորքերը, քանի որ դրա համար նրան անհրաժեշտ են արբանյակներից հետախուզական տվյալներ և թռիչքային առաջադրանքներ: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն այժմ ոչ թե պարզապես բանավիճում են Կիևի կողմից Արևմտյան հեռահար սպառազինությունների հնարավոր օգտագործման շուրջ, այլ, ըստ էության, որոշում են՝ արդյոք ուղղակիորեն ներգրավվել ուկրաինական հակամարտության մեջ: Պուտինը նշել է, որ Մոսկվան որոշումներ կկայացնի՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կառաջանան ՌԴ-ի համար։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031