Վիետնամի հյուսիսում «Յագի» թայֆունի հետևանքով զոհվել է առնվազն 233 մարդ, ևս 103-ն անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է Վիետնամի լրատվական գործակալությունը։
Գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարության պատվարների կառավարման և աղետների կառավարման վարչության վերջին տվյալների համաձայն՝ տուժել է ևս 823 մարդ։
Արտակարգ ծառայությունները հայտնում են Վիետնամի հյուսիսում տեղի ունեցած աղետի հետևանքով զգալի գույքային վնասների մասին։ 26 նահանգներում և քաղաքներում ավելի քան 204 հազար տուն ու շինություն է հեղեղվել և ավերվել, վնասվել են էլեկտրահաղորդման գծերն ու կապի գծերը։ Ջրհեղեղը ոչնչացրել է ավելի քան 263 հազար հեկտար գյուղատնտեսական տարածքներ, որոնք զբաղեցված են բրնձով, մրգերով և այլ մշակաբույսերով։
Վիետնամի կառավարությունն անում է հնարավոր աղետի վնասը նվազագույնի հասցնելու, հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքները հնարավորինս շուտ հաղթահարելու և ջրհեղեղից տուժած շրջանների բնակչության կյանքը կայունացնելու համար։ Այնտեղ ընթացող փրկարարական-վերականգնողական աշխատանքներում ներգրավված են Վիետնամի ժողովրդական բանակի և ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները։ Դժվար իրավիճակում հայտնված հայրենակիցներին օգնելու համար ողջ հանրապետությունում կսկսվի դրամահավաք: