Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետը

Սեպտեմբերի 13-ին կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոսեի 28 հասցեում մի խումբ երիտասարդների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը դեպքի վայր են ժամանել ոստիկանության խմբերը:

Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել դեռևս անհայտ քաղաքացիներն միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել է մոտ 4 կրակոցներ, որոնք օդ են արձակվել։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30