Տեսչական մարմնի գործառույթն ասելն է՝ այստեղ չի՛ կարելի աշխատել, որովհետև կարող է տեղի ունենալ պայթյուն. Փաշինյան

Տեսչական մարմինը արձանագրումներն անում է ընկերության տնօրենի, սեփականատիրոջ և աշխատակիցների համար, ասում է սիրելի հայրենակիցներ, այստեղ չի՛ կարելի աշխատել, որովհետև կարող է տեղի ունենալ պայթյուն, կարող են լինել զոհեր։ Տեսչական մարմնի գործառույթը դա է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11–ին, կառավարության հարցուպատասխանի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի իրականացրած ստուգումներից և բացասական եզրակացության տրամադրումից հետո հաստատությունը շարունակում գործունեություն ծավալել, և ո՞վ է պատասխանատվություն կրում նման դեպքերի համար։

Արուսյակ Մանավազյանը շեշտեց երեկ երեկոյան «Հրազդան ՋԷԿ»–ի տարածքում, չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքների մասին։

«Մենք չենք կարող բոլոր այդ տեղերում ոստիկանական պահախմբեր տեղակայել և ասել՝ այս տարածք ոչ ոք չմտնի՛։ Մենք չենք կարող տարածքի տիրոջն ասել՝ մենք չե՛նք թողնում, որ դու մտնես քո տարածք, որովհետև կարող է ասել՝ ես մտնում եմ իմ տարածք, որովհետև ոսկի ունեմ, պիտի տանեմ, վաճառեմ։ Մենք մարդուն գնում ենք ասում՝ այս սնունդը, որ ձեր սեղանին դրված է, թունավոր է։ Մարդը ուտում է և թունավորվում։ Հիմա այս իրավիճակում ի՞նչ պիտի աներ տեսչական մարմինը, էդ մարդու ձեռքերն ու ոտքերը կապե՞ր։ Ես ենթադրում եմ, որ դեպքով կհարուցվի քրեական գործ, և քրեական պատասխանատության կենթարկվի այն մարդը, որն այդ տեսչական ակտը ստացել է, ստորագրել, բայց մարդկանց տարել է և փորձանքի է բերել»,–նշեց Փաշինյանը։

Արուսյակ Մանավազյանի արձագանքին, թե ինչու՞ պիտի հաստատության սեփականատերը դեպքի տեղի ունենալուց հետո քրեկան պատասխանատվության ենթարկվի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Նույն օրինակն է, մարդու խոհանոցում դրված է թունավոր սունկ, գնում ենք ասում ենք՝ չուտե՛ք, ստորագրում ենք գնում ենք։ Մարդը ուտում է, թունավորվում, մահանում։ Մենք էդ մարդու դեմը պիտի ոստիկան կանգնացնե՞նք։ Բայց խնդիրն այստեղ ավելի խորն է. մարդը ահազանգում է, որ իրենց հայաթում ապօրինի շինարարություն է տեղի ունենում, գնում ենք տուգանում։ Ու տենց 85 անգամ տուգանում ենք, վճարում են ու 8-հարկանի շենքը կառուցում, սա աբսուրդ է։ Դրա համար պետք է վրա հասնի քրեկան պատասխանատվությունը։ Բայց ակնհայտ է, որ մենք չենք կարող այդքան հսկող ու վերահսկող մարմին ունենալ, ինչքա՞ն աշխատավարձ պիտի տանք, կարողանալու՞ ենք այնքան աշխատավարձ տալ, որ չգնան կաշառք վերցնեն և աչքները փակեն այդ դեպքերի վրա»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031