Արմեն Աշոտյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ չեն արձակի, այլ կտեղափոխեն միանգամից տուն. փաստաբան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իրենց մեքենայով կտեղափոխեն տուն: Այս մասին լրագրողներին հայտնեց նրա պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը:

«Քրեակատարողական ծառայության աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ պարոն Աշոտյանին իրենց մեքենայով կտեղափոխեն տուն: Օրենքով չնախատեսված կարգ է, բայց իրենց մոտ ավանդույթ է դարձել որոշ դեպքերում։ Միշտ չէ, որ այդպես է լինում», — պարզաբանեց Աթանեսյանը:

Աշոտյանի մյուս պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ նշեց. «Աշոտյանն այն մարդն է, որի նկատմամբ քաղաքական հետապնդումը լայն հանրային հնչեղություն է ստացել թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս: Բնականաբար, բազմաթիվ լրատվամիջոցներ կան այստեղ, Արմեն Աշոտյանը կարող էր դուրս գալ, բազմաթիվ հարցերի պատասխանել, կարծում եմ՝ քաղաքական իշխանության տեսանկյունից այդքան էլ հարմար չէր դա»:

Նշենք, որ Արմեն Աշոտյանը կալանքի տակ անցկացրել է մեկ տարի և հինգ ամիս։ Նրա խափանման միջոցը փոփոխվել է երեկ՝ կալանքից՝ տնային կալանքի:

Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031