Պատասխանատվության զգացում պետք է ունենան թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ավագանիները։
Այս մասին այսօր Երևանի ավագանու հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխքաղաքաղպետ Սուրեն Գրիգորյանը։
«Այսօրվա ավագանիների մասով ասում ենք՝ դու ունեք ամսական երկու պարտականություն, որը մատնանշված է տեղական ինքնակառավարման մասին օրենքով, և որն ընդունել է Ազգային ժողովը, ընդունվել է ժողովրդի կողմից։ Պետք է մասնակցեք հանձնաժողովներին ու ավագանիների նիստերին։ Եթե խոսում ենք անգամ բոյկոտի մասին, դա բացառություն է։ Այսինքն՝ դու քո հիմնական աշխատանքը իրականցնում ես առանձին հարցերի դեպքով բոյկոտում ես»,- ասաց նա։
Անդրադառնալով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի դեպքին, երբ ավագանին այսօր վերջինիս զրկեց լիազորություններից, Գրիրգորյանը պատասխանեց․ «Երիցյանի մասը բոյկոտ չէր, քանի որ նրա խմբակցության այլ անդամներ եկել են։ Եղբայր, երբ ՀՀ ժողովրդին ասում էիր՝ ուզում եմ ավագանու անդամ դառնամ, ենթադրվում է, որ պետք է գաս նիստերին»։
Նրա խոսքով՝ Երիցյանը դիտմամբ չի եկել ավագագնու հանձնաժողովի նիստերին․
«Երիցյանը հարց էր տվել՝ ես էլ եմ բացակայել, ինչի չեք ներկայացնում իմ հարցը, ասել ենք՝ եթե դուք էլ շարունակեք չգալ հանձնաժողովների նիստերին, ձեր հարցն էլ կքննարկենք։ Այստեղ մնում է երկու տարբերակ․ կամ ինքը ցանկանում էր, որ իրեն հեռացնեն, ու ես հակված եմ այդ տարբերակին, որվոհետև փաստացի նիստերին չի եկել։ Կամ էլ իր համար մեկ էր, թե ինչ կլիներ։ Ուզում էր իրեն հանեինք, որպեսզի այսօր գոռա ասի՝ ժողովրդավարությունը ռիսկի տակ է»։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու նիստում քննարկվում էր ավագանու 3 անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչներ Անուշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։
Ավելի վաղ Երևանի ավագանին կողմ էր քվեարկել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամ Անուշ Գինոսյանի, Անուշ Խուդավերդյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին։