Իրանը համաձայն է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով

Ունենալով պատմական և մշակութային բազմադարյա կապեր Հայաստանի Հանրապետության հետ՝ Իրանի կառավարությունն ունի այդ կապերը բոլոր բնագավառներում և բոլոր ուղղություններով խորացնելու ցանկություն։ Իրանական կողմին գոհացնում է փոխհարաբերությունների ներկա վիճակը, Թեհրանը պատրաստ է օգտագործել հնարավոր բոլոր կարողությունները՝ եղբայրական կապերը զարգացնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց Իրանի Իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Մահամեդ Հասան Շեյխոլեսլամին՝ ելույթ ունենալով «Երևանյան երկխոսություն- 2024» միջազգային համաժողովում։ Նրա բնորոշմամբ՝ Իրանի և Հայաստանի սահմանները խաղաղության, բարիդրացիության, հույսի և կյանքի սահմաններ են։

«Իրանն այսօր շարժիչ ուժ է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար և պատրաստ է ամբողջությամբ կառուցողական գործընթացներին։ Այս համատեքստում մենք ողջունում ենք խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կարևորելով նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը երկու հարևանների միջև։

Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման գործում։ Կողմ ենք միասնական տարածաշրջանի հայեցակարգին՝ զարգացնելով բարիդրացիության կացութաձևը։ Անշուշտ, համաձայն ենք նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու, ինչպես նաև նրանց տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքը։ Մենք հարգում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շահերն այս տարածաշրջանում»,- ասաց Իրանի փոխարտգործնախարարը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930