Ադրբեջանին բազմիցս ասել ենք՝ իրավունք չունեն խառնվելու ՀՀ ներքաղաքական կյանքին. Արթուր Հովհաննիսյան

«Այո, Ալիևը շարունակում է խոսել Հայաստանի Սահմանդրության մասին, բայց մենք ասել ենք ոչ մեկ անգամ, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը Հայաստանի ներքաղաքական կյանքն է, և Ադրբեջանը որևէ իրավուքն չունի խառնվելու ներքաղաքական կյանքին:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ եթե Հայաստանի Հանրապետությունում կա սահմանադրական փոփոխությունների քննարկում, այն սկսվել է դեռևս թավշյա հեղափոխության ընթացքում:

«Հետևաբար, համեմատությունը, որ Ալիևը ասում է՝ Սահմանադրությունը փոխեք, դա պատվիրված և կեղծ նարատիվ է, իրականության հետ ընդհանրապես կապ չունի:

Մենք Սահմանդրական փոփոխությունների մասին սկսել ենք խոսել 2018 թվականից և շարունակում ենք դրա մասին խոսել: Միչև այս իրադարձությունները սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովներ են ստեղծվել, աշխատանքային խմբեր, հիմա էլ այդ աշխատանքները շարունակվում են: Մեր Սահմանադրությունը այս պահին ընդհանրապես կապ չունի այս գործընթացի հետ, մենք ուրիշ կետից ենք սկսել քննարկել Սահմանդրությունը»,-ասել է Հովհաննիսյանը:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930