Skip to main content

Կրեմլը չի հերքում Իրանից բալիստիկ հրթիռներ ստանալու մասին հաղորդումները

Կրեմլը չի հերքել Իրանից փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ ստանալու մասին արևմտյան լրատվամիջոցների պնդումները՝ հայտարարելով, որ Թեհրանը Մոսկվայի «կարևոր գործընկերն է»:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուսական կողմը «տեսել է այդ տեղեկությունները»։

«Ամեն անգամ չէ, որ նման տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Իրանը մեր կարևոր գործընկերն է, մենք զարգացնում ենք առևտրատնտեսական հարաբերությունները, մենք զարգացնում ենք համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր հնարավոր, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում», — ասել է Պեսկովը։

Անցած շաբաթ The Wall Street Journal-ն էր հաղորդել, որ Իրանը փոքր հեռահարության հրթիռներ է առաքել Ռուսաստան։

Սպիտակ տունը հայտարարել էր՝ «իրանական բալիստիկ հրթիռների մատակարարումները Ռուսաստան Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմին Իրանի աջակցության դրամատիկ սրացում է»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930