Հայ շախմատիստները Մոսկվայում միջազգային մրցաշարի են մասնակցում

Սեպտեմբերի 4-9-ը Մոսկվայում անցկացվում է աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի գավաթը:

Մրցաշարին մասնակցում են 9 թիմեր, որոնք ներկայացնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը: Թիմերը կազմված են ավագից և մինչև 14 տարեկան չորս շախմատիստներից:

Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով, որում յուրաքանչյուր թիմի ավագ միաժամանակյա խաղի սեանս է անցկացնում հակառակորդ թիմի երիտասարդ շախմատիստների հետ:

Հայաստանի թիմի ավագն է գրոսմայստեր Վահե Բաղդասարյանը, իսկ պատանիները՝ Մանվել Առաքելյանը, Վոլոդյա Թորոսյանը, Գոռ Ասկանազյանը և Սոնա Կրկյաշարյանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031