Աշխարհի 13 երկրի ԶՈւ ավելի քան 50 զինծառայող նվաճել է Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթ Էլբրուսը:
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ անցկացված խաղաղության արշավին մասնակցել են նաև հայ զինծառայողները:
«Միայն այն, որ դու երկիր ես ներկայացնում, դա կրկնակի պարտավորեցնում է, որովհետև դա ոչ միայն քեզ համար է, այլ նաև քո երկրի: Դրա համար բոլոր ուժերդ կենտրոնացնում ես՝ բարձրանալու գագաթը և ծածանելու քո երկրի դրոշը»,-ասել է արշավի մասնակից Արսեն Գևորգյանը:
Տեսանյութը՝ tvnews.am-ի տելեգրամյան ալիքում։