Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այն պետք է հաստատվի ՀՀ կառավարության կողմից, ապա ներկայացվի ՍԴ՝ փաստաթղթի սահմանադրականությունը որոշելու համար։ Միայն ՍԴ որոշումից հետո կանոնակարգը պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից։

Փաստաթուղթը պետք է վավերացվի նաև Ադրբեջանում։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդգրկվել է Կառավարության սեպտեմբերի 5-ի հերթական նիստի օրակարգում:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների այս տարվա ապրիլի 19-ին կայացած 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը:

Օգոստոսի 30-ին Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031