Ուկրաինայի հարձակումը Կուրսկի վրա օրինական է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը համապատասխանում է Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքին։

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Ռուսաստանն ավելի քան 900 օր է, ինչ նվաճողական պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ:

«Ռուս զինվորները, տանկերն ու հենակետերը միջազգային իրավունքի համաձայն օրինական թիրախներ են: Եվ, ըստ միջազգային իրավունքի, այդ իրավունքը չի ավարտվում Ռուսաստանի հետ սահմանով»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը՝ հավելելով, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930