Իրանի ԶՈւ ԳՇ-ն հերքում է Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին հրապարակվող լուրերը

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Fars գործակալության հրապարակումը Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին

Հիշեցնենք՝ ավելի վաղ Fars-ը գրել էր․ «Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների թիվը գերազանցել է նորման, ուստի այն չի կարողացել բարձրանալ անհրաժեշտ բարձրության վրա և մառախլապատ պայմաններում բախվել է սարին, հայտնում է գործակալությունը։ Դեպքը դժբախտ պատահար է որակվել»։

Գերատեսչությունը սուտ է որակել Fars գործակալության այն տեղեկությունը, թե նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռն ընկել է ծանրաբեռնվածության պատճառով՝ լրատվամիջոցներից պահանջելով համաձայնեցնել պաշտպանության և անվտանգության թեմայով հրապարակումները, ճշգրտությունը չզոհաբերել հանուն արագության և թշնամիներին չարաշահման առիթ չտալ:

Թե այդ դեպքում որն է երեք ամիս առաջ տեղի ունեցած աղետի իրական պատճառը, իրանցի զինվորականները չեն հայտնում:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930