Կյանքից հեռացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը

Երկարատև ծանր հիվանդությունից հետո 67 տարեկանում կյանքից հեռացել է բանասեր, գրականագետ Սերժ Սրապիոնյանը: Տեղեկությունը հայտնում են նրա հարազատները։

Սերժ Գագիկի Սրապիոնյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 6-ին։

1977-1983 թթ. — սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

1983-1986 թթ. — սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1989)։

1973-1974 թթ. — աշխատել է «Հայջրնախագիծ» ինստիտուտի թիվ 1 հողաշինարարական տրեստում որպես բանվոր։

1974-1975 թթ. – աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ սովխոզում որպես բանվոր։

975-1977 թթ. — ծառայել է Խորհրդային բանակում։

1987-2013 թթ. — ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, ապա՝ դոցենտ։

2013 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ և պաշտոնից ազատվել 2018 թվականի մայիսի 16-ին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30