Գիշերային ժամերին միակողմանի փակ են լինելու Բաբաջանյան փողոցի տարբեր հատվածներ

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն միակողմանի փակ է լինելու Բաբաջանյան փ. – Աճառյան փ. խաչմերուկից մինչև Բաբաջանյան փ. – Խուդյակովի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30