Պուտինն այցելել է Ադրբեջան, հյուրընկալվել ու ընթրել Ալիևների տանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով օգոստոսի 18-ի երեկոյան ժամանել է Բաքու:

Բուն բանակցություններն ու հանդիպումները կլինեն այսօր. Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները ևս:

Ըստ ավելի վաղ հրապարակված տեղեկատվության՝ ՌԴ-ն պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։

«Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»,- ասվում էր փաստաթղթում։

Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի և նրա կնոջ հետ երեկոյան ոչ պաշտոնական ընթրիք է ունեցել Ադրբեջանի նախագահի նստավայրում, նրա տանը:

Հրապարակված լուսանկարում Պուտինն են, Իլհամ և Մեհրիբան Ալիևները, նախագահներն առանց փողկապի են:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031