Թեհրանը շահագրգռված է Մոսկվայի հետ համագործակցությամբ և պատրաստ է ռուսական գազը տեղափոխել հանրապետության տարածքով:
Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Մենք շահագրգռված ենք աշխատել Ռուսաստանի հետ։ Մենք պատրաստ ենք ռուսական գազը տեղափոխել Իրանի տարածքով»,- ասել է նա:
Ջալալին նշել է, որ 2023 թվականի վերջին Մոսկվան դարձավ Իրանում օտարերկրյա ներդրումների առաջատարը։