Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով Ուկրաինայի կողմից Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ հարձակման նախապատրաստության մասին անկախ աղբյուրներից ստացված տեղեկատվությանը նշել է, որ եթե Կիևի ռեժիմը իրականացնի մայրցամաքի եվրոպական մասում հսկայական տարածքների ռադիոակտիվ աղտոտմամբ տեխնածին աղետի առաջացմանն ուղղված իր հանցավոր ծրագիրը, ապա անմիջապես կձեռնարկվեն կոշտ ռազմական և ռազմատեխնիկական պատասխաան միջոցներ։
Գերատեսչությունում հավելել են, որ պատշաճ լրջությամբ են վերաբերվում այդ լուրերին: