Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան

Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են, որոնք բախվում են ավերիչ անտառային հրդեհներին. այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք համերաշխ ենք բոլոր տուժածների, ներառյալ Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆոռնիայում մեր կենսունակ հայ համայնքի հետ: Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,- նշել է Փաշինյանը։

Նշենք, որ հունվարի 7-ից Կլաիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031