ՕԽ-2024-ի փակման արարողության ժամանակ հանդիսատեսները սուլել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ելույթի ժամանակ

Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ հանդիսատեսները սուլել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մակրոնը բարձրացավ ամբիոն՝ հայտարարելու իր եզրափակիչ ելույթը, սակայն «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ներկաները դժգոհ էին Ֆրանսիայի նախագահի ներկայությունից և բարձր սուլում էին նրան։ Հանդիսատեսի պահվածքի պատճառով Մակրոնն անմիջապես չի կարողացել ելույթ ունենալ։

2024 թվականի Օլիմպիական խաղերում մեդալային հաշվարկում առաջատարությունը ստանձնեց ԱՄՆ-ի հավաքականը։ Ամերիկացիներն ունեն 127 մեդալ (40 ոսկի, 44 արծաթ, 43 բրոնզ)։ Չինաստանից ժամանած մարզիկները երկրորդն են 91 մեդալով (40 ոսկե, 27 արծաթե, 24 բրոնզե): Ճապոնիան երրորդն է (45 մեդալ՝ 20 ոսկի, 12 արծաթ, 13 բրոնզ):

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Փարիզում տեղի ունեցավ Օլիմպիադայի փակման արարողությունը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

- Այս թեմայով -