Rutube-ը հեռացվել է AppStore-ից

Ռուսական Rutube-ը, որը համարվում է YouTube-ի այլընտրանք, հեռացվել է AppStore-ից:

Այս մասին հայտարարություն է տարածել Rutube-ը իր «Տելեգրամ» ալիքում:

«Մեր հավելվածը հեռացվել է AppStore-ից: Սա ամերիկյան ընկերության պատժամիջոցների հետևանքն է»,- ասվում է ծառայության հաղորդագրությունում։

«Վերջերս մենք գլխավորում էինք App Store-ի հավելվածների ներբեռնման վարկանիշը, սակայն այժմ հայտնի դարձավ, որ մեր հավելվածը հանվել է App Store-ից։ Սա ԱՄՆ ընկերությունների սպառնալիքների վերանայումն էր, ինչի հետևանքով մեր օգտատերերին թույլ չի տրվում մուտք գործել մեր ծառայություններ բջջային հավելվածի միջոցով:

Մենք հասկանում ենք, որ դա անհարմարություն է ստեղծում մեր օգտատերերի համար և որոշակի դժվարություններ է առաջացնում:

Գնահատում ենք ձեր աջակցությունն ու ըմբռնումը այս ընթացքում: Ցանկացած նորության և փոփոխության մասին մենք անմիջապես կտեղեկացնենք մեր պաշտոնական ալիքներով։

RUTUBE-ն հավատարիմ է եղել խոսքի ազատությանը մեր հարթակում մինչև վերջին պահը, և մենք քրտնաջան աշխատելու ենք, որ RUTUBE հավելվածը հնարավորինս շուտ վերադառնա App Store»,- ասված է հայտարարության մեջ:

Ռուսաստանում YouTube-ի դանդաղեցման մասին հաղորդումների ֆոնին՝ Rutube-ը հայտնվեց AppStore և Google Play խանութների ամենաշատ ներբեռնվող հավելվածների եռյակում, ավելի վաղ գրել էր “Медуза”-ն: Հավելվածը դեռ կարելի է ներբեռնել Google Play-ից, Samsung Galaxy Store-ից և App Gallery-ից:

Հուլիսի 25-ին Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը հայտարարել էր, որ Ռուսաստանում YouTube-ում տեսանյութերի ներբեռնման արագությունը կնվազի 70 տոկոսով։ Օգոստոսի 8-ի առավոտյան Ռուսաստանից որոշ օգտատերեր արդեն հայտնեցին YouTube-ի հետ կապված խնդիրների մասին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30