Իրանի դեսպանն անդրադարձել է խաղաղության պայմանագրից ապաշրջափակման կետը հանելու վերջին հայտարարություններին

Մեր դիրքորոշումն ապաշրջափակման մասին շատ հստակ է. մենք կողմակից ենք ապաշրջափակմանը, սակայն այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո:

Այս մասին, ըստ «Լուրեր»-ի, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հարցին, թե ինչ գնահատական կտա այն հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրից ապաշրջափակման հարցը դուրս է եկել:

Հարցին՝ գործընթացի ձգձգումը, առկախումն ինչ հետևանքներ կարող է ունենալ, իսկ արագացումն ինչ օգուտներ կարող է տալ Իրանին, Հայաստանին ու տարածաշրջանին առհասարակ, դեսպանը պատասխանել է.

«Բնական է՝ եթե տեղի է ունենում ապաշրջափակում, դրա հետևանքով, նաև դրա արդյունքում երթևեկությունն է մեծանում, բայց պետք է փոխադարձ պայմանավորվածություն և համաձայնություն լինի այդ մասով:

Եթե պայմանավորվածություն է լինում, նշանակում է՝ ավելի ենք մոտենում խաղաղությանը. դա տարածաշրջանի և տարածաշրջանի ժողովուրդների օգտին է: Եվ այն, ինչ իրականացվում է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, մենք դրա կողմնակիցն ենք»:

Անդրադառնալով Իրան-Իսրայել հարաբերություններին և վերջին շրջանում նկատելի լարվածությանը, հնարավոր հարձակումներին՝ դեսպանը հայտարարել է.

«Մենք միշտ մեր թշնամիներին պատժել ենք, սակայն խելամտորեն և ժամանակին: Այս անգամ էլ մենք կպատժենք, և դա կլինի ժամանակին ու հաշվարկված»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30