Ոստիկանների դեպքում ևս կարևոր է քրեական պատասխանատվության մեխանիզմի գործադրումը, եթե հիմքն առկա է. ՄԻՊ

Ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կարող են տալ համապատասխան մարմինները, սակայն ինձ փոխանցված տեղեկություններով որոշակի դեպքերով ծառայողական քննություններ, նաև պատասխանատվության դեպքեր եղել են, բայց բնականաբար, ինձ համար էլ դրանք բավարար չեն:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ նշելով, որ առաջնային խնդիրը ոչ թե ծառայողական պատասխանատվության ենթարկելն է, որը ևս շատ կարևոր է, այլ նաև չափազանց կարևոր է ունենալ քրեական պատասխանատվության մեխանիզմի գործադրում, իհարկե, եթե առկա է հանցակազմի առկայություն:

«Այո, կարծում եմ, որ այս առումով խնդիր կա և շատ կարևոր է, որպեսզի այն բոլոր դեպքերում, երբ առկա է քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը, անձինք նաև քրեական պատասխանատվության ենթարկված լինեն»,- ասաց ՄԻՊ-ը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031