ՕԽ-2024․ Հայտնի է Սլավիկ Գալստյանի մրցակիցը կիսաեզրափակիչում

2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչում հայտնի է դարձել Սլավիկ Գալստյանի մրցակիցը։

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակիչում կգոտեմարտի իրանցի Սաեդ Էսմաելիի հետ։

Վերջինս քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով հաղթել է Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի գործող չեմպիոն կուբացի Սանչեսին։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 7-ին Երևանի ժամանակով 20։15-ին բրոնզե մեդալի համար պայքարի մեջ կմտնի Մալխաս Ամոյանը, իսկ արդեն 22։05-ից օլիմպիական երկրորդ ոսկու համար մրցագորգ դուրս կգա Արթուր Ալեքսանյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30