Աշխարհը կրկին կանգնած է միջուկային զենքի կիրառման իրական սպառնալիքի առաջ. ՄԱԿ գլխավոր քարտուղար

Աշխարհը կրկին բախվում է միջուկային զենքի կիրառման իրական սպառնալիքին։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության 79-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում։

«Միջուկային զենքերը և դրանց կիրառման սպառնալիքները միայն պատմության գրքերի էջերում չեն։ Նման կենցաղային հռետորաբանությունը կրկին դրսևորվում է միջազգային հարաբերություններում ստեղծված իրավիճակի ֆոնին»,- ասել է նա։

Գուտերեշն ընդգծել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն չի կարող սկսվել ոչ մի պարագայում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930