Բաքուն շարունակում է պահանջել փոխել Հայաստանի Սահմանադրությունը. «Ազատություն»

Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ Երեւանի հետ խաղաղ պայմանագիր չի ստորագրվի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, ավելի ճիշտ՝ առանց Անկախության հռչակագրի հիշատակումը Հիմնական օրենքից հանելու։ «Այս փաստաթուղթը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», — «Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Ավելին, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, որ դա այս պահին խաղաղ գործընթացի միակ խոչընդոտն է. «Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ցանկացած վերադարձ դեպի ռեւանշիզմ կամ ապագայում Ադրբեջանի դեմ որևէ տարածքային պահանջատիրության, ինչի ականատես եղանք։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանը խաղաղ բանակցությունները և պայմանագրի վերջնական ստորագրումը դիտարկում է որպես ժամանակ ձգձգելու մարտավարություն՝ իր ռազմական ներուժն ուժեղացնելու և այս պատմությունը նորովի սկսելու համար»,- ասել է նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30