Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Շոյգու

ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բաքվում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։

Հանդիպմանը քննարկվել են նաև «3+3» ձևաչափով համագործակցության հեռանկարները։

Իլհամ Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները օրինակ են որոշ հարևան պետությունների համար և դա գնահատել է որպես Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում անվտանգության կարևոր գործոն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30