Կպատրաստվեմ մյուս Օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք․ Արթուր Դավթյան

Շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։

«Ցավոք սրտի էլի քիչ տարբերություն։

Նվաճեցի արծաթե մեդալ, շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար, բայց չեմ հանձնվելու ու կպատրաստվեմ մյուս օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք։

Շնորհակալ եմ իմ մարզիչներին որ իմ կողքին կանգնած են։

Աստված առաջ», — գրել է նա։

Հիշեցնենք՝ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երեկ արծաթե մեդալ նվաճեց Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14,966 միավոր և կարիերայում առաջին անգամ արժանացավ ՕԽ փոխչեմպիոնի կոչմանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930