ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Լիբանան այցելելուց

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Լիբանան այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն։

Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել։ 

«Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։ Միաժամանակ, նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական հաղորդումներին և նախազգուշացումներին։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրավիճակը վերջին օրերին Մերձավոր Արևելքում խիստ լարվել է։ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Լիբանանի տարբեր բնակավայրերի՝ հայտարարելով, որ հարվածների թիրախում «Հեզբոլլահ» շարժման ղեկավարությունն է։ 

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30