Tvnews.am-ի տեղեկություններով՝ այսօր Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտակայքում Յակ-52 ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածներից մեկը կուրսանտ է, մյուսը` սպա։
Հիշեցնենք՝ ժամը 09։30-ին, Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել է Յակ-52 ինքնաթիռ, կա 2 զոհ, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հրապարակվել են կադրեր ինքնաթիռի վթարման վայրից:
Ինքնաթիռը կործանվել է Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ։ ՆԳՆ-ն նշում էր, որ նախնական տվյալներով, կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռը։ «Ազատության» տվյալներով, վթարված ինքնաթիռը Յակ-52 է:
Թե ինչն է եղել վթարի պատճառը, դեռ հայտնի չէ։
Դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում։