Windows խափանում են գրանցվել ամբողջ աշխարհում․ հազարավոր համակարգիչներ բախվել են այսպես կոչված BSOD ((Blue screen of death — մահվան կապույտ էկրան) խնդրի հետհաղորդում է։
Խոշորագույն ավիափոխադրողներն, ինչպիսիք են United Airlines-ը, Delta Airlines-ը և American Airlines-ը դադարեցրել են թռիչքները կապի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է Sky news-ը։
Կապի սերվերների մասսայական խափանումներ են գրանցվել նաև բանկային համակարգում, հեռահաղորդակցական ընկերություններում, հեռուստատեսային և ռադիոհաղորդիչներում, սուպերմարկետներում։
Sky News հեռուստաընկերությունը չի կարողանում հեռարձակել իր առավոտյան թողարկումը։ Ryanair-ը՝ Եվրոպայի ամենամեծ ավիաընկերություններից մեկը, նույնպես ասում է, որ խնդիրներն ունի, որն ազդում է թռիչքների վրա։ Հազարավոր Windows սարքեր միայն կապույտ էկրան են ցույց տալիս։